«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյլին հուլիսի 6-9-ը կլինի Հարավային Կովկաս

06/07/2021

Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով Եվրահանձնակատարն առաջին անգամ կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:
Քաղաքական ղեկավարության, գործարար և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ժամանակ Վարհեյլին կքննարկի «Արևելյան գործընկերության» երկրների վերականգնման, կայունության և բարեփոխումների համար նախատեսված, նոր ընդունված «Տնտեսական և ներդրումային ծրագիր»-ը և յուրաքանչյուր երկրի համար առանձնացված իր առաջնային նախաձեռնությունները: 
Նա նաև կքննարկի երկկողմ հարաբերությունների հիմնական խնդիրները երկրներից յուրաքանչյուրի հետ: Հանձնակատարը կհաստատի ԵՄ համերաշխությունը գործընկեր երկրների հետ COVID-19 համաճարակի դեմ պայքարում:
Վրաստանում եվրահանձնակատարը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիի, խորհրդարանի խոսնակ Կահաբեր Կուչավայի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև պատրիարք Իլյա Երկրորդի և այլոց հետ:
Ադրբեջանում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևի, էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի և էներգետիկայի նախարար Պարվիզ Շահբազովի և այլոց հետ:
Հայաստանում նա կհանդիպի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլոց հետ:
#ՓԱԿԱԳԻԾ