«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանի եւ Արցախի բուհերի համար 901 դիմորդ է հայտագրվել

25/06/2020

«Ըստ նոր կանոնակարգի, միասնական քննություններ հանձնող դիմորդները կարող են մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչեւ երկու անվճար եւ մինչեւ ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե, իհարկե, ընտրած բոլոր մասնագիտությունները համընկնում են ընդունելության պահանջներին:

Ինչպես տեղեկացրին ԱՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնից, այս տարի տեղական եւ հայաստանյան բուհերի նպատակային տեղերի համար, ընդհանուր առմամբ, հայտագրվել է 901 դիմորդ: Ասել է թե՝ ընդունելության հայտերի ընդունումն ավարտվել է եւ «թվերի տեսքով» արդեն ուրվագծվում է հայտագրման պատկերը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի տեղեկացմամբ, Արցախի մայր բուհ ընդունվելու համար հայտագրվել է 604, Շուշիի տեխնոլոգիական համալսարան՝ 52, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» եւ «Գրիգոր Նարեկացի» համալսարաններ՝ 35-ական, «Գյուրջյան» կիրառական արվեստների ինստիտուտ՝ 13 դիմորդ: Այս տարի Հայաստանի բուհերն Արցախին հատկացրել են 162 տեղ։ Այսինքն, ՀՀ բուհերի համար նրանց թիվը մնացել է անփոփոխ: Վիճակագրության համաձայն, շրջանավարտների քանակն ավելացել է 44-ով եւ հասնում է 1381-ի։ Յու.  Քարամյանը հավելեց, թե ընդհանուր 901 դիմորդների մեջ չեն մտնում նրանք, ովքեր հայտագրվել են ՀՀ բուհերին ոչ թե Արցախին հատկացված նպատակային տեղերով, այլ ընդհանուր հիմունքներով ընդունվելու համար»։

Աղբյուր`  Armenpres

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am