«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը կմասնակցի ՀԱՊԿ երկու զորավարժությունների

06/01/2022

Ադրբեջանցի զինծառայողները 2022 թվականին կմասնակցեն ավելի քան 30 միջազգային վարժանքների և մրցումների, հաղորդում է Sputnik Ադրբեջանը։

Դրանցից են «Հավերժություն – 2022», «EFES – 2022», «Անխախտելի եղբայրություն – 2022», «Ձմեռային զորավարժություններ – 2022» և «Միջազգային բանակային խաղեր – 2022»։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ այս զորավարժություններին մասնակցելը դրական ազդեցություն կունենա ադրբեջանցի զինվորականների գիտելիքների և հմտությունների մակարդակի բարձրացման վրա։

Նշենք, որ «Անխախտելի եղբայրությունը» ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վարժանքներից է, իսկ «Միջազգային բանակային խաղերը»՝ համալիր միջազգային մրցումներ են ՀԱՊԿ երկրների զինված ուժերի ստորաբաժանումների միջև։