Հյուսիսային Օսիայում՝ Վրաստանի հետ սահմանին, հնարավոր է արտակարգ ռեժիմ մտցվի
Հյուսիսային Օսիայում՝ Վրաստանի հետ սահմանին, հնարավոր է արտակարգ ռեժիմ մտցվի, հայտարարել է շրջանի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
«Երեկվանից մենք օպերատիվ խումբ ենք տեղակայել հենց անցակետում աշխատելու համար և… հիմա իրավիճակը գնահատվում է և, ամենայն հավանականությամբ, կորոշեմ մասնակի արտակարգ դրություն մտցնել, այնտեղ ժամանակավոր տեղակայման կետ դնել, քանի որ այնտեղ և՛ կանայք են, և՛ երեխաներ, հիմնականում արական բնակչությունն է՝ գրեթե բոլոր շրջաններից»,- ասել է Մենյայլոն Soloviev Live-ի եթերում։
Նրա խոսքով՝ սահմանին աշխատում են շտապօգնության մեքենան ու ԱԻՆ աշխատակիցները։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Օսիայի ռուս-վրացական սահմանի Վերին Լարս մաքսակետում մոտ 3 500 ավտոմեքենա է կուտակվել, այս մասին երկուշաբթի օրը շտաբի խորհրդակցության ժամանակ հայտարարել է հանրապետության փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։