«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ո՞ր դեպքում է հնարավոր դեէսկալացիան Ուկրաինայի շուրջ. մեկնաբանում է Զախարովան

09/02/2022

Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիան հնարավոր է, եթե Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն դադարեցնեն այդ երկրի օդուժի հետ համատեղ վարժանքները և դուրս բերեն ավելի վաղ Կիևին մատակարարած զինամթերքը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Համոզված ենք, որ շատ հեշտ կարելի է հասնել Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիային, որի մասին այդքան խոսում ու գրում են մեր արևմտյան գործընկերները:

Դրա համար պետք է դադարեցնել Ուկրաինային զինամթերքի մատակարարումը, նրա տարածքից հետ կանչել արևմտյան ռազմական խորհրդատուներին, հրահանգիչներին, դադարեցնել Ուկրաինայի օդուժի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժությունները, ինչպես նաև ուկրաինական տարածքից դուրս բերել ավելի վաղ Կիևին մատակարարված արտասահմանյան զինամթերքը՛՛: