
Ադրբեջանում հետաձգվել է առևանգված հայ զինծառայողների դատավարությունը․ հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին
03/07/2023
Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում հետաձգվել է առևանգված հայ զինծառայողների ապօրինի դատավարությունը։
Հարություն Յուրիկի Հովակիմյանի ու Կարեն Աշոտի Ղազարյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներից։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների հետ կապն ընդհատվել էր: Քննչական կոմիտեից ավելի ուշ տեղեկացրել էին, որ նախնական տվյալով՝ Ադրբեջանի զինված խումբը հատել է սահմանը և առևանգել հայ զինծառայողներին: