«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երբ սպասել կորոնավիրուսի երրորդ ալիքին

06/01/2021

Կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին: Կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ ռեկորդը գրանցվել է հունիսի 25-ին՝ 771 դեպք՝ մեկ օրվա ընթացքում: Կորոնավիրուսի երկրորդ ալիքը սկսել է սեպտեմբերի առաջին շաբաթվանից հետո և իր պիկին հասել նոյեմբերի 7-ին՝ 2474 դեպք: Երկրորդ ալիքի ժամանակ նման աննախադեպ դեպքերի քանակը ըստ մասնագետների պայմանավորված էր պատերազմով և դրա ժամանակ հակահամաճարակային կանոններին չհետևելով: Այժմ կորոնավիրուսի դեպքերը կտրուկ նվազել են, հասնելով օրական ընդհուպ մինչև 250-300 դեպքի: 

Օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ հնարավոր է կորոնավիրուսի վարակակիրների թվի աճ գրանցվի հունվարի երկրորդ կեսին՝ կապված նաև ամանորյա տոներին մարդկանց շատ շփումների հետ, սակայն վարակակիրների թիվը ավելին չի լինի, քան վարակի երկրորդ ալիքի ժամանակ գրանցվեց: 

ArmDaily.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը, որ այժմ նկատվող նվազման տենդենցը պայմանավորված է բնակչության շրջանում հակահամաճարակային անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկման բարձրացմամբ և վարքագծի փոփոխությամբ: Կարևոր դեր և նշանակություն է ունեցել հիվանդների և նրանց հետ շփված մարդկանց հետ, ինչպես նաև կազմակերպություններում տարվող անհատական աշխատանքը:

Անդրադառնալով սպասվող երրորդ ալիքին՝ Սահակյանը նշեց. «Համավարակին բնորոշ է ալիքաձև զարգացումները: Հունվարի կեսերից ամբողջ աշխարհում, այդ թվում նաև ՀՀ-ում, սպասվում է թվերի աճ՝ պայմանավորված յուրաքանչյուր ալիքի հարաբերական հանգստի փուլում բնակչության զգոնության թուլացմամբ, հակահամաճարակային անվտանգության կանոնների չկիրառմամբ, հաշվի առնելով նաև ամանորյա տոների ընթացքում շփումների ակտիվացումը»:

Նշենք, որ ԱՀԿ-ն ևս զգուշացրել է Եվրոպայում կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին: Ըստ ԱՀԿ-ի այն կլինի այս տարվա առաջին ամսին: ԱՀԿ-ից զգուշացրել են նաև, որ բացի աշխարհին հայտնի ռազմավարությունը, այլ ռազմավարություն հայտնի չէ, որով կարելի է պաշտպանվել կորոնավիրուսից և հորդորել են պահպանել կանոնները: