«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, հետեւաբար, ՀԱՊԿ-ը պետք է միայն Բաքվին կոչ անի դադարեցնել կրակը. Մարուքյան

14/07/2020

<p style="text-align: justify;">Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ. Հետևաբար ՀԱՊԿ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի սադրանքները և միայն ադրբեջանական կողմին կոչ անի դադարեցնելու կրակը՝ առանց երկու կողմերին ուղղված անիմաստ հայտարարությունների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ &laquo;Լուսավոր Հայաստան&raquo; խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:</p> <p style="text-align: justify;">Հիշեցնենք, որ այսօր ՀԱՊԿ քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում՝ կողմերին կոչ անելով կոնֆլիկտային իրավիճակները լուծել բացառապես խաղաղ միջոցներով եւ զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը կանխելու համար:</p> <p style="text-align: justify;">&nbsp;</p> <p style="text-align: right;"><em>Աղբյուր`&nbsp;News.am&nbsp;</em></p>