«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սաուդյան արքայազները ֆինանսական խնդիրների պատճառով վաճառում են զբոսանավեր և անշարժ գույք

24/04/2022

Սաուդյան Արաբիայի իշխող դինաստիայի որոշ արքայազներ ֆինանսական խնդիրների պատճառով վաճառում են անշարժ գույք և զբոսանավեր ԱՄՆ-ում և Եվրոպայում, գրում է Wall Street Journal-ը։
Արքայազններն իրենց ակտիվները տանում են Սաուդյան Արաբիայի սահմաններից դուրս, քանի որ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը «կտրեց փողի աղբյուրներից շատերը, որոնք նրանք օգտագործում էին իրենց արտասովոր ծախսային սովորույթներն ապահովելու համար», ըստ թերթի աղբյուրների:

Հրատարակությունը գրում է, որ վերջին տարիներին նրանք վաճառել են ավելի քան 600 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք, զբոսանավեր և արվեստի գործեր։
Աղբյուրները նշում են, որ արքայազներին գումար է անհրաժեշտ հարկերը և գույքի պահպանման, ինչպես նաև ինքնաթիռների և նավերի կայանման համար վճարելու համար: Հաղորդվում է նաև, որ որոշ դեպքերում թագավորական դինաստիայի անդամներին դրդում է «ավելի քիչ ցուցադրական ակտիվներ» ունենալու ցանկությունը՝ թագաժառանգի ուշադրությունը չգրավելու համար։