«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեդիա փորձագետը հիշեցնում և զգուշացնում է հեռու մնալ բոտերից

15/10/2020

Հայկական տիրույթի մեդիափորձագետները զգուշացնում են հեռու մնալ բոտերից, կամ գոնե զգուշանալ՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Սամվել Մարտիրոսյանը՝ կիսվելով հետևյալ գրառմամբ․

«ՇԱՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ                                                                                          ․

Մեզ քաջ հայտնի Տավուշ Բոտը, որ անունը փոխել էր, հիմա որպես Bot Kardashian սկսել են գովազդ միացնել Հայաստանի վրա` Քարդաշյանի անունից բանակին դրամական օգնության անվան տակ:

Շատ ուշադի'ր. հիմա բոտ կրեատորները խորամանկ քայլ են արել` քարտի տվյալներ են կորզում: Դա հերիք չի, օգտվում են մեյլ ու հեռախոսահամար կորզելու թուլերից:

Կարճ ասած Քարդաշյանը բանակի համար փող փոխանցելիս մենակ համահայկականովա անում։

Կից սքրինները:

Հ.Գ. Ի դեպ, գրել են որ SMARTOLOGY Digital Business Academy-նա բոտի հեղինակը»: