«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շվեյցարիան Էրդողանի բողոքներից ազատվելու համար օրենք է փոխում

22/08/2020

Իսկ Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը այդ պահանջները շրջանցելու լուծում է գտել, այն է` փոփոխություն կատարել  «պետության ղեկավարների անձը վիրավորելը» քրեականացնող օրենքում:

Նշվում է, որ օրենքում փոփոխություններ անելու համար Արդարադատության նախարարության իրավական հանձնաժողովը աշխատանքներ է սկսել: Հետայսու Էրդողանի բողոքներից ազատվելու համար հանձնաժողովը մտադիր է վերացնել Սահմանադրության` «պետության ղեկավարներին և կառավարություններին վիրավորելը» քրեականացնող հոդվածը:  

Շվեյցարիայի դատական մարմիները վերջին տարիներին բավական շատ ժամանակ են ծախսում Թուրքիայի իրավական օգնության մասին ներկայացված պահանջների համար: 

Թուրքիայի կառավարությունը բազմիցս դիմել է Շվեյցարիային այդ երկրում ապրող քաղաքացիներին դատապարտելու  համար, որոնք «քննադատության են ենթարկել» Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին: 

Շվեյցարիայի պետական ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ` 2016թ. մինչև օրս Թուրքիան Բեռնի իշխանությանը «Էրդողանին վիրավորելու» և  «PKK-ի  օգտին քարոզչություն ծավալելու» «հիմքով» շուրջ 30 անձի դատապարտման իրավական պահանջ է ներկայացրել:  Սակայն Թուրքիայի ներկայացրած պահանջների մեծ մասը Բեռնի վարչակազմը մերժել է: 

Իսկ որպես մերժման պատճառ շեշտվել է հետևյալը. «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (PKK) Շվեյցարիայում արգելված կազմակերպություն է: