ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լյուիս Բոնոն ժամանել է Բաքու
06/03/2023
Հարավային Կովկասում բանակցությունների գծով Պետդեպարտամենտի նոր ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լյուիս Բոնոն սկսել է իր առաջին այցը տարածաշրջան։
Բոնոն արդեն ժամանել է Բաքու։ Այցի ընթացքում տեղի կունենա Բոնոյի հանդիպումը Ալիևի հետ։
Այնուհետև բանակցություններ են սպասվում Երևանում և Վրաստանում։