«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» հայտարարության համար կազատազրկվեն Թուրքիայի քրդամետ կուսակցության անդամները

29/03/2024

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհրդի նախկին անդամները 2021թ. ապրիլի 24-ին «Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» վերնագրով հայտարարություն էին կատարել, որի  առնչությամբ  բացվել էր դատական գործ։

Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։

Մասնավորապես «Թուրքիայի Հանրապետություն պետությունը բացահայտ նվաստացնելու» մեջ մեղադրվող ԺԴԿ-ի նախկին անդամների՝ Ալփ Ալթինօրսի, Ջելալեթթին Ջանի, Հուսեյն Թաքայի, Մահֆուզ Գյուլերյուզի, Վելի Սաչըլըքի, Էմին Օրհանի, Նաջի Սյոնմեզի, Սալիմ Քափլանի, Սամեթ Մենգյուչի, Սուլթան Օզջանի, Շազիե Քյոսեի և Թունջեր Բաքիրհանի համար խափանման միջոց է ընտրվել 5 ամիս ազատազրկումը։
https://www.ermenihaber.am/