«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե բոլորն այրեն կամուրջները ՌԴ-ի հետ, ի վերջո ո՞վ կերկխոսի նրա հետ․ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ

27/03/2022

Թուրքիան և մյուս երկրները պետք է աջակցեն Ռուսաստանի հետ երկխոսությանը՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար։

այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Եթե բոլորն այրեն կամուրջները Ռուսաստանի հետ, ի վերջո ո՞վ պետք է խոսի նրա հետ։ Ուկրաինացիները պետք է աջակցություն ստանան, որպեսզի կարողանան պաշտպանել իրենք իրենց։ Սակայն ՌԴ-ի փաստարկները պետք է լսելի լինեն»,-ասել է նա։

Ավելի վաղ Անկարան բազմիցս հայտարարել էր, որ մտադիր չէ միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, որպեսզի վնաս չհասցնի սեփական տնտեսությանն ու բաց թողնի Մոսկվայի հետ երկխոսության ճանապարհը։