«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ

22/11/2021

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթին՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը։

Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը եւ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ եւ 235-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Խոսքն իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին է։