«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նորագյուղի բնակիչը Ստեփանակերտի բնակարաններից մեկից 22.100 ԱՄՆ դոլար է գողացել

10/04/2022

Ապրիլի 7-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանից 22.100 ԱՄՆ դոլար գողանալու մասին։

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Հ. Ա.-ն:

Գողոնը մասամբ վերցված է։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: