«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լուկաշենկոն բացատրել է իր երդմնակալության մասին նախապես չտեղեկացնելու որոշումը

24/09/2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երդմնակալությունը Բելառուսի ներքին գործն է, հետևաբար՝ ինքը պարտավոր չէր արարողության մասին նախապես տեղեկացնել արևմտյան երկրներին՝ փոխանցում է Vesti կայքը:

«Բելառուսի օրենքով մենք արևմտյան պետություններին կամ որևէ մեկին պարտավոր չենք զգուշացնել: Դա մեր երկրի ներքին գործն է»,- հայտնել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահն ընդգծել է նաև, որ հարևաններին Աստված է տալիս, նրանց չեն ընտրում:

«Մենք դատապարտված ենք միասին ապրելու, բարեկամանալու»,- նշել է հանրապետության ղեկավարը:

Լուկաշենկոյի խոսքով՝ հարևան երկրները նեղացել են, որ իրենց չեն հրավիրել երդմնակալության արարողությանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մինսկի Անկախության պալատում տեղի էր ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը, որի մասին նախապես չէր հայտարարվել, ու  որը չէր հեռարձակվել հեռուստատեսությամբ կամ ռադիոյով: