Եվս երկու զոհ ունենք հայ-ադրբեջանական սահմանին
14/07/2020
<p style="text-align: justify;">Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ-ն:</p> <p style="text-align: justify;">ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:</p> <p style="text-align: justify;"> </p> <p style="text-align: right;"><em>Աղբյուր` News.am</em></p>