«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

BBC-ն հետաքննել է հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը

24/10/2020

Անցյալ շաբաթ սոցցանցերում 2 տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում երկու հայ գերու։ Սրա մասին հաղորդում է BBC NEWS-ը։

BBC-ն ուսումնասիրել է տեսանյութերը` ռազմագերիների դիտավորյալ սպանության մասին վկայող դեռևս միակ հայտնի ապացույցը: Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերից մեկը ներկայացվում է որպես հայ զինվորականների կողմից ադրբեջանցի ռազմագերու սպանության վկայություն, սակայն դա իրականում Ռուսաստանում նկարահանված տեսանյութ է, որն առաջին անգամ հրապարակվել է 2013 թվականին:

Այլ տեսանյութերի իսկությունը կամ այլ մանրամասներ հստակեցնելու համար բավարար տարրեր չկան։ BBC-ի ուսումնասիրած տեսանյութերը հրապարակված են եղել Telegram-ի ռուսալեզու անանուն ադրբեջանամետ ալիքում՝ hոկտեմբերի 15-ին: Առաջին տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գերի վերցնում երկու հայի:

Տղամարդը ռուսերեն (ադրբեջանական արտասանությամբ) հրահանգում է, որպեսզի գերիները ձեռքերը վեր բարձրացնեն: Նա մյուս զինվորների հետ խոսում է ադրբեջաներեն: Գերիներից մեկը հանում է սաղավարտը, զենքը և զինվորական վերնահագուստը, մյուսը նույնպես զինվորական վերնահագուստով է, բայց հստակ չի կարելի ասել, որ նա նույնպես զինվոր է:

2-րդ տեսանյութում, ենթադրաբար, ցուցադրված է գերիների մահապատիժը։ Նրանց ուսերին Հայաստանի և ԼՂՀ դրոշներ են: Տեսախցիկի մյուս կողմից ձայնը հրամայում է՝ նշան բռնել գլխին։ Լսվում են կրակոցներ, և տղամարդկանց մարմիններն ընկնում են գետնին:

BBC-ն հաստատել է, որ հրաման տվողն ադրբեջաներեն լեզվի կրող է՝ բարբառային արտասանությամբ: Դատելով հագուստից՝ 1-ին տեսանյութի հայերը և 2-րդ տեսանյությում մահապատժի ենթարկվածները նույն մարդիկ են:

Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է իր զինվորականների մասնակցությունը ռազմագերիների մահապատիժների կազմակերպմանը՝ տեսագրությունն անվանելով սադրանք: Անմիջապես հետո տեսանյութերը ջնջվել են:

Նույն օրն Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու, իսկ ավելի ուշ՝ հետաքննությունն ավարտվելու մասին, իսկ տեսանյութերը համարվել են կեղծիք։

1Lurer.am-ի փոխանցմամբ: