«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Հյուսիսային Իռլանդիայում առանց ականջների ճագար է ծնվել

17/06/2020

Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում առանց ականջների ճագար է ծնվել, հայտնում է Daily Mailպարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Բելֆաստ քաղաքի բնակչուհի Քայլի Քլարկը ճագարների բուծմամբ է զբաղվում։ Նշվում է, որ մեկ ամիս առաջ նրա ճագարներից մեկը սերունդ է տվել, սակայն ձագերից մեկն առանց ականջների է ծնվել։

Սկզբում 31-ամյա իռլանդուհին շատ է մտահոգվել փոքրիկ ճագարի համար՝ կարծելով, թե նման անոմալիայով կենդանին երկար չի ապրի։ Սակայն ճագարը մնացած բոլորի պես մեծացել ու զարգացել է։

«Երբ մի փոքր մեծացավ, հասկացանք, որ անսովոր գեղեցիկ ու նրբիկ է, այդ պատճառով էլ որոշեցինք նրան մեզ պահել։ Նրան Լեո ենք անվանակոչել, քանի որ ականջների բացակայության արդյունքում փոքր առյուծի է նմանվել»,- նշել է Քլարկը։

Կենդանասեր կինը նշում է, որ այդպես էլ չի հասկացել, թե ինչի հետ է կապված կենդանու մուտացիան, սակայն Լեոն լիովին առողջ է։

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am