«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը Հնդկաստանից ստացել է ATAGS 155 մմ տրամաչափի 6 հաուբից. Indian Defence Research Wing

15/09/2023

Հայաստանը Հնդկաստանից ստացել է ATAGS 155 մմ տրամաչափի 6 հաուբից, հայտնում է Indian Defence Research Wing–ը` վկայակոչելով տեղական պաշտպանական Bharat Forge L.t.d ընկերության ղեկավար Բաբու Կալյանին։ Նշվում է, որ հաուբիցները մատակարարվել են օգոստոսի սկզբին։ Սա առաջին խմբաքանակն է, որը Հայաստան է հասել Հնդկաստանի հետ ստորագրված խոշոր պայմանագրի շրջանակներում։

Պաշտպանական գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155,5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS։ Բացի այդ, առաջիկա 3 տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանին պետք է մատակարարվի ևս 84 հաուբից։

Միաժամանակ նշվում է, որ Bharat Forge-ը նախատեսում է ժամկետից շուտ հրետանային համակարգեր մատակարարել Հայաստանին։