«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիայի արևմուտքում հայտարարվել է ռազմական աղետի ռեժիմ

16/07/2021

Գերմանիայի պաշտպանության նախարարությունըջրհեղեղի հետ կապված ռազմական աղետի ռեժիմ է հայտարարել երկրի արևմուտքում, որոշումը կայացրել է Պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ Կարենբաուերը: Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

«Դա նշանակում է, որ որոշումներ կայացնողները առաջ կբերվեն, ավելի ճիշտ այնտեղ, որտեղ նրանք անհրաժեշտ են», – ասել է դեպարտամենտի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ներկայումս գերմանական Բունդեսվերի 850 զինվորներ մասնակցում են աղետի հետևանքների վերացմանը:

Ավելի քան 80 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել Գերմանիայի արևմուտքում, ավելի վաղ հայտնել էին գերմանական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ անհետ կորած է շուրջ 1.3 հազար մարդ: Աղետի գոտում լոգիստիկան կաթվածահար է եղել տարածքների հեղեղման պատճառով, էլեկտրականություն չկա, և նկատվում է գազի արտահոսք: