«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով. ՊԲ ներկայացուցիչ

03/10/2020

Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:

Սարումյանը նշեց, որ մարտական գործողությունները հատկապես ինտենսիվ են հյուսիսային ու հարավային ուղղություններով. «Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային ու հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի:

ՊԲ մարտիկները, ցուցաբերելով հերոսության անօրինակ դրսևորումներ, հետ են մղում գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում: Հակառակորդին պատճառած է կենդանի ուժի ու տեխնիկայի մեծ կորուստ, թիվը ճշտվում է, քանի որ մարտական գործողություններն ընթանում են»:

«Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված ու չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում գտնվող բնակավայրերը: Այսօր ևս խաղաղ բանակավայրերը ենթարկվել են հրետակոծության: Հրթիռային հարվածներ են հասցվել նաև մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:

ՊԲ մարտիկներն ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում»,-ասաց նա:

Analitik.am