«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գյումրիում գերժամանակակից սարքավորումներ օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց հնարավորություն կտա խնդիրները վաղ հայտնաբերել

28/08/2021

«Գյումրու բժշկական կենտրոնի» բարեփոխումների ծրագրի շրջանակներում այսօր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն, որը համալրված է Հայաստանում ամենահզոր հնարավորություններով օժտված էխոսկոպիկ սարքով` GE Voluson S 10 Expert-ով։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Այն հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել օնկոգինեկոլոգիական պաթոլոգիաները, պտղի զարգացման արատները, վաղ ժամկետներում կատարել պտղի դոպլեր հետազոտություններ։ Նշենք, որ նմանատիպ կենտրոն ունենալու անհրաժեշտությունը միշտ է եղել մարզում։

Այն ոչ միայն կծառայի հղիներին, այլ նաև օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց հնարավորություն կտա խնդիրները վաղ հայտնաբերել։

«Գյումրու բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանի հավաստմամբ ՝ առաջիկայում կենտրոնը կհամալրվի նաև կրծքագեղձի հետազոտություն իրականացնող սքրինինգային սարքով։