«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Վրաստան

14/11/2020

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոային պատվիրակությունը ժամանել են Վրաստան, որտեղ նոյեմբերի 15-ին կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Ցավոք, կորոնավիրուսի թեստի դրական պատասխանների պատճառով Վրաստան չեն մեկնել կիսապաշտպաններ Էդգար Բաբայանը և Աղվան Պապիկյանը, ինչպես նաև ՀՖՖ օպերատորը և թարգմանիչը: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Վրաստան է մեկնել հետևյալ կազմով՝

 

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Գրիգոր Մելիքսեթյան – «Գանձասար-Կապան»

Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա»

 

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Անդրանիկ Ոսկանյան – «Վան»

 

Կիսապաշտպաններ

Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Կարեն Մուրադյան – «Արարատ»

 

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա) 

 

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են մայրաքաղաք Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանցում:

Նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին՝ Թբիլիսի քաղաքի «Դինամո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 19:00-ին՝ «Դինամո» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը: