«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀԿ-ն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար

21/09/2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին կորոնավիրուսի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու ջանքերի համար։ TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն՝ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ բանակցություններից հետո։

«ԱՀԿ-ն մեծապես գնահատում է Ռուսաստանի ջանքերը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի, մասնավորապես, «Սպուտնիկ V»-ի մշակման ոլորտում։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ նախարարին շնորհակալություն հայտնել պատվաստանյութի մշակման փուլային քայլերի համար, այն անվտանգ է և արդյունավետ»,- ասել է Կլյուգեն։

Հանս Կլյուգեի խոսքերով՝ Միխայիլ Մուրաշկոյի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են պատվաստման հետ կապված ընդհանուր հարցեր։

«Պատվաստանյութի մշակումը Ռուսաստանի գլխավոր պատասխանն է կորոնավիրուսի բռնկմանը, այդ պատճառով շատ կարևոր է համերաշխությունը։ Մենք ԱՀԿ-ի իմ գործընկերների հետ Ժնևում կքննարկենք, թե ինչ հետագա քայլեր պետք է կատարենք այս ոլորտում»,- ասել է Եվրոպական բյուրոյի ղեկավարը։

«Ռուսաստանը գլոբալ համերաշխություն է ցուցաբերել և ինձ՝ որպես տարածաշրջանային տնօրենի, օգնել է աջակցություն ցուցաբերել Կենտրոնական Ասիայի երկրներին»,- հավելել է Կլյուգեն։

Նա նաև նշել է, որ ՌԴ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձրել առողջապահության ոլորտի աշխատողներին և բնակչության ամենախոցելի խմբերին աջակցություն ցուցաբերելու հարցերին։