«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Այդ մեղքին առնչակից է մեզնից յուրաքանչյուրը

18/06/2020

Քրիստոնյաների ամենատարածված մեղքերից մեկը Աստծուց անշնորհակալ լինելն է։ Անշնորհակալություն՝ Իր անթիվ եւ անչափելի բարերարությունների դիմաց, որոնցով Նա հեղեղել է մեզնից յուրաքանչյուրին եւ ողջ մարդկային ցեղը։ Հավանաբար, կարելի է պնդել, որ այդ մեղքին առնչակից է մեզնից յուրաքանչյուրը։
Երբ մարդիկ մեզ անգամ ամենաչնչին ծառայությունն են մատուցում, ասենք, օգնում են իրերը բարձրացնել ավտոբուս կամ հավաքել ցրիվ եկած իրերը, մենք անպայման շնորհակալություն ենք հայտնում։ Իսկ ահա Աստծուց, իր անվերջ բարությունների համար, հաճախ մոռանում ենք շնորհակալ լինել կամ դա անում ենք մի տեսակ սառնորեն, մեխանիկորեն։ Բայց չէ՞ որ բոլոր այն անթիվ—անհամար բարիքները, որ ունենք, Արարիչն է տալիս մեզ։ Աստված մեզ տալիս է բացարձակապես ամեն ինչ՝ ե՛ւ կյանք, ե՛ւ լույս, ե՛ւ կենցաղ, ե՛ւ շունչ։ Նա մեզ սնում է, հագցնում, պահպանում եւ խնամում։ Մի՞թե այս ամենի համար չպետք է անդադար շնորհակալություն հայտնել եւ փառաբանել Տիրոջը։
Եթե ուշադիր հետահայաց ձգենք մեր կյանքին, ապա կտեսնենք, որ շատ ու շատ բարիքներ է Նա անում մեզնից յուրաքանչյուրի համար։ Ցավոք, մենք հաճախ անուշադիր ենք եւ չենք նկատում Նրա բարերարությունը, դա վրիպում է մեր ուշադրությունից, չենք գիտակցում արվածը։ Շատ հաճախ այս ամենը կատարվում է մեր թշնամու միջոցով, որը միշտ փորձում է կուրացնել մարդուն, որպեսզի նա չնկատի Աստծո բարեգործությունները՝ այսպիսով, ընկնելով ամենաքիչը անշնորհակալության, իսկ եթե կստացվի՝ նաեւ տխրության ու հառաչանքների մեղքի մեջ։ Մեր թշնամին շատ լավ գիտի, որ այս մեղքերը հեռացնում են մարդուն Աստծուց, դրա համար էլ փորձում է կուրացնել մեզ, որպեսզի իրերին նայենք աղավաղված եւ կեղծ հայացքով։
Սուրբ հայրերը մեզ սովորեցնում են, որ եթե որեւէ բան ես արել առանց մարմնի ճգնության, ապա դրանք պատկանում են քեզ, իսկ եթե դա արել ես մարմնի օգնությամբ, ապա պետք է հիշես, որ քո մարմինը Աստծո արարածն է։ Եվ եթե ինչ—որ բան մտածել ես առանց խելքի, ապա դա քոնն է, իսկ եթե խելքի օգնությամբ, ապա հիշիր, որ քո խելքը Աստծո արարածն է։ Այս ամենից հասկանալի է, որ մեզ չի պատկանում նույնիսկ այն ամենը, ինչը, կարծես, մենք ենք ձեռք բերել, վաստակել կամ ստեղծել։ Առավել եւս մեզ չի պատկանում այն ամենը, ինչը մենք ի վիճակի չենք ստեղծել։ Օրինակ՝ մեզ հարազատ ու սիրելի մարդիկ, մեր մարմինը, մեր հոգին, մեր առողջությունը, մեր տաղանդներն ու ունակությունները։ Այս ամենը Աստծո մեծագույն պարգեւներն են։
Բայց շատ հաճախ մենք ոչ միայն չենք գոհանում Աստծո պարգեւներից, այլեւ դժգոհ ենք մնում այն ամենից, ինչ ունենք։ Օրինակ, մեզ թվում է, թե աղքատ ենք ապրում, գումարը չի բավարարում, կյանքի պայմաններն այն չեն եւ այլն։ Սակայն պետք է միշտ հիշել, որ երկրագնդի միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր մարդիկ միայն երազում են ունենալ այն ամենը, ինչ ունենք մենք։ Համենայնդեպս, մենք ունենք բնակարան, տանիք, հագուստ, էլեկտրականություն, գազ, հեռախոսային կապ։ Ասիական եւ աֆրիկյան շատ երկրների բնակիչներ զրկված են այս ամենից։ Մենք ունենք ջրատարներ, մեր ծորակներից հոսում է մաքուր խմելու ջուր։ Իսկ Աֆղանստանում կամ Միջին Ասիայում մարդիկ ջուր են հավաքում ինչ-որ կեղտոտ ջրատարներից, ուր կանայք նաեւ իրենց լվացքն են անում։
Մեզ անընդհատ ներշնչում են, թե մենք այն երկրում չենք ապրում, մեզ մոտ կենսամակարդակն այն չէ… Մենք սկսում ենք հավատալ այս ամենին եւ Աստծուց գոհանալու փոխարեն սկսում ենք դժգոհել ու հառաչել։
Աշխարհում, իհարկե, կան մեզնից շատ հարուստ երկրներ, որոնց ժողովուրդն անվանվում է «ոսկե միլիարդ», սակայն կա նաեւ «քաղցած միլիարդը», որոնք ոչ միայն սովյալ են, այլեւ զուրկ են մարդկային գոյատեւման տարրական պայմաններից։
Միգուցե մենք առաջին միլիարդի մեջ չենք, սակայն վերջին միլիարդի համեմատ ապրում ենք բավականին բարեկեցիկ կյանքով։
Մնում է անընդհատ գոհանալ Աստծուց ու շնորհակալ լինել։

Աղբյուրը` hhpress.am, Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ