«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը դեռ չի ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը

10/04/2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դեռ չի արել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին և չմանրամասնելով, թե երբ է Պուտինը երկրորդ ներարկումը ստանալու:  

Պատվաստանյութի առաջին չափաբաժինը Պուտինն ստացել է մարտի 23-ին: Ռուս նախագահը նախընտրել է չհայտնել, թե որ դեղամիջոցն է օգտագործել, որպեսզի երկրի բնակչությունը նախապատվություն չտա այդ պատվաստանյութին: Պուտինի խոսքով՝ ՌԴ-ում գրանցված բոլոր երեք դեղամիջոցներն էլ արդյունավետ են և անվտանգ: