«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ Կասպյան նավատորմի զինծառայողները հակաահաբեկչական վարժանքներ են անցկացրել Դաղստանում

09/04/2022

ՌԴ Կասպյան նավատորմի զինծառայողները հակաահաբեկչական վարժանքներ են անցկացրել Դաղստանում, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։

«Ըստ ուսումնական ծրագրի՝ դիվերսանտները փորձել են գրոհել անցակետը՝ Կասպիյսկ քաղաքի զորամասի տարածք ներթափանցելու, գլխավոր հրամանատարական կետերը գրավելու եւ կապի սարքավորումները շարքից դուրս բերելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հերթապահ ստորաբաժանումը հակաահաբեկչական խմբի հետ ահազանգով ոտքի է հանվել։ Զինծառայողներն օպերատիվորեն ժամանել են առաջադրանքների կատարման վայր, արգելափակել զորամասի տարածքի մուտքերը, ինչպես նաեւ կազմակերպել ռազմական օբյեկտի հետագա պաշտպանությունը։

Մամուլի ծառայությունը հավելել է, որ հատուկ ուշադրություն է հատկացվել պայմանական հակառակորդի ժամանակին հայտնաբերմանն ու հակաահաբեկչական խմբի հետ հերթապահ ստորաբաժանման գործողությունների համակարգմանը։ Միջոցառմանը մասնակցել է շուրջ 50 զինծառայող։