«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արաբական ու եվրոպական երկրները Իսրայելին ու Պաղեստինին հորդորել են վերսկսել բանակցությունները

24/09/2020

Արաբական ու եվրոպական չորս երկրների արտգործնախարարները Հորդանանում կայացած հանդիպման շրջանակում հայտարարել են, որ երկու պետություն ստեղծելու գաղափարը միակ ուղին է իսրայելա-պաղեստինյան բազմամյա հակամարտության խաղաղ կարգավորման գործում՝ փոխանցում է Al Jazeera-ն:

Գերմանիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի ու Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հակամարտող կողմերին հորդորել են վերականգնել խաղաղության ու կայունության հաստատմանը միտված բանակցությունները:

Դիվանագետների խոսքով՝ Պաղեստինն ու Իսրայելը պետք է հաստատեն երկխոսելու իրենց պատրաստակամությունը, իսկ իրենք պատրաստ են աջակցելու խաղաղության գործընթացին: