«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հակիրճություն, պարզություն և դասականություն. Որոնք են 2020-2021թթ դպրոցական նորաձևության տենդենցները (լուսանկարներ)

22/08/2020

2020-2021 դպրոցական համազգեստի միտումների մասին

Շատ դիզայներների համար մանկական հագուստը նորաձեւության մի բաժին է, որտեղ կարելի է դրսևորել  երեւակայությունը եւ ստեղծագործականությունը: Անվիճելի է, որ 2020-2021 դպրոցական մոդելների վրա աշխատելով ՝ վարպետները ուշադրություն են դարձրել կերպարի անհատականության, հարմարավետության և զսպվածության դրսևորմանը։ Նման հագուստով պետք է լինի հարմար և նստելը, և ակտիվորեն շարժվելը: Ծնողները, ուսուցիչները, աշակերտները իրենք կգնահատեն տվյալ ուղղության ոճավորումը, հանգստությունը, պրակտիկությունը։

Երբ ընտրեք դպրոցական հագուստ ուշադրություն դարձրեք՝

-գործվածքներին. որպեսզի ապահովվի լավ ջերմության պահպանումը, օդափոխանակում, դիզայներները առաջարկում նախապատվությունը տալ բնական գործվախքին՝ բամբակ, վուշ,

-գույնին. Այն  պետք է լինի աչքի չընկնող, հանգիստ. Որպես տարբերակ առաջարկում են՝ մոխրագույն, սեւ, շագանակագույն, մուգ կանաչ եւ կապույտ, մուգ կարմիր երանգներ: Թեթեւ վարդագույն գույները, կրեմագույնը, թեթեւ կապույտը «կբացեն» ընդհանուր տեսքը: Ճչացող տարբերակները դպրոց հագնել պոտք չէ, դրանք պետք է թողնել դպրոցից դուրս զբոսանքի համար,

-նկարին. վանդակաձև գործվածքը դարձել է ավելի քիչ նորաձև: Նախապատվությունը պետք է տրվի միայն ավելի զուսպ փոքր տարբերակին՝ բաց մոխրագույն, որը ձեւավորվում է վարդագույն եւ սեւ բարակ շերտերից: Ծաղկավոր պրինտով հագուստը նույնպես նորաձև է,

-զարդարանքին. զարդարանքի համար կարելի օգտագործել փոքր բրոշներ, շերտավոր փողքերը, հետաքրքիր դիզայնով օձիքները, ժապավենները,

-ընդհանուր տեքսին. այս սեզոնին մոդայիկ են հակիրճությունը, պարզությունը, դասականությունը: Համազգեստի ոճը պետք է լինի խիստ և համեստ, էլէգանտ և ժամանակակից: