«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թշնամին վերջին ճիգերն են գործադրում, բան չմնաց, մի քիչ էլ ու ամեն բան լավ կլինի. Հրանտ Մելիք–Շահնազարյան

04/10/2020

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թշնամին շարունակում է հարվածել Ստեփանակերտին: Թիրախը քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությունն է: Ու չնայած պայթյունները շատ մոտ են մեզ ու բավական սպառնալի, այնուամենայնիվ այդ բարձր աղմուկի մեջ հստակ լսվում է թշնամու հուսահատության ձայնը:

Վերջին ճիգերն են գործադրում, բան չմնաց: Մի քիչ էլ ու ամեն բան լավ կլինի: Աստծով»: