«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

22/05/2021

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը՝ մարզիչներ Կարեն Աղամալյանի, Հարություն Նազարյանի և Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ, 21 մարզիկով ուսումնամարզական հավաք է սկսել Աբովյանի մարզաբազայում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: 
Երիտասարդական ընտրանին նախապատրաստվում է հունիսի 15-25-ն Իտալիայում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Այս հավաքից հետո մեր ընտրանին մեկ ուսումնամարզական հավաք էլ կանցկացնի «Օլիմպավանում»: Մարզչական կազմը նախատեսում է մրցավայր տանել 8 տղա և 2 աղջիկ: