«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Տեր-Պետրոսյանի վերջին առաջարկից շատերն են շոկի մատնվել. Ջուլհակյան

13/05/2021

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ամփոփելով մայիսի 10-ին արձակված 7-րդ գումարման խորհրդարանի 2.5 տարվա աշխատանքները, ասել է. «Այս խորհրդարանը ռեկորդակիր է ընդդիմադիր պատգամավորների նախագծերի ընդունման առումով»։
Պատասխանելով 24News-ի հարցին, թե իշխանությունն ինչո՞ւ չկարողացավ հետ բերել «30 տարվա թալանածը», արձագանքել է՝ օրենսդիրը չէ, որ պետք է վերադարձնի թալանը, պատգամավորի գործը խոսելն է, գործադրինը՝ խոսքը գործ դարձնելը։  
Խոսելով ընտրություններից՝ Ջուլհակյանը նշել է, որ հիմնական մրցակից ԲՀԿ-ին է համարում։ Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությանը, ապա այդ հանգամանքը ոչ թե իրենց՝ իշխանություններին, այլ ընդդիմադիրներին կարող է մտահոգել։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեքստերի մասին էլ ասել է՝ դրանք ոչ թե մտահոգիչ, այլ տխրեցնող ու ապշեցնող են։ «Տեր-Պետրոսյանի հատկապես վերջին տեքստից, որով առաջարկվում էր միավորվել երեք նախագահներին, շատերին են շոկի մատնել»,- հավելել է իմքայլականը։ 
Մանրամասները՝ տեսանյութում։