«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աֆղանստանը մի շարք երկրներից օգնություն է խնդրել ահաբեկչության դեմ պայքարում

10/07/2021

Քաբուլն արտաքին գործընկերներին ՝ ներառյալ Չինաստանին, Հնդկաստանին և Ռուսաստանին, կոչ է արել տեխնիկապես օգնել Աֆղանստանի պաշտպանական և անվտանգության ուժերին ահաբեկչության դեմ պայքարում: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահի ազգային խորհրդական Համդուլլա Մոհիբը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
«Խաղաղությունն ու կայունությունը հնարավոր են միայն տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս բոլորի հետ համագործակցության դեպքում: Մենք արտաքին գործընկերներին կոչ ենք անում օգնել մեր պաշտպանական և անվտանգության ուժերին պայքարել ահաբեկչության դեմ: Մենք ողջունում ենք բոլոր գործընկերների տեխնիկական աջակցությունը, իհարկե, այդ թվում ՝ Չինաստանից, Հնդկաստանից և Ռուսաստանից»,-ասել է Մոհիբը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ցանկացած արտաքին օգնություն չպետք է ուղեկցվի երկրի ներքին գործերին միջամտությամբ:
Ուրբաթ ավելի վաղ «Թալիբան» շարժման անդամները մտել էին Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքԿանդահար: Մարտերը տեղի են ունեցել կենտրոնական բանտի տարածքում և այժմ շարունակվում են շուկայի տարածքում: