«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ահաբեկչական գլխավոր սպառնալիքը սպիտակ ռասիզմն է․ Բայդեն

29/04/2021

ԱՄՆ-ում ահաբեկչական առանցքային սպառնալիքը գալիս է երկրից ներսից՝ սպիտակամորթ ռասիստներից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ։
Նա նշել է, որ «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը» դեռևս գոյություն ունեն Եմենում, Սիրիայում, Սոմալիում և Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի այլ տարածաշրջաններում և դրանց սահմաններից դուրս։ Սակայն նա ընդգծել է, որ ավելի մեծ ահաբեկչական վտանգ է գալիս ԱՄՆ-ում սպիտակ ռասիզմից։
«Իմ համերկրացի-ամերիկացիներ, մենք պետք է միավորվենք՝ այս ազգի հոգին բուժելու համար»,-ասել է նա։
Մարտի 21-ի հայտարարությունում՝ նվիրված ռասայական խտրականության վերացման միջազգային օրվան, Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ օրենսդրությունը պետք է փոխել այնպես, որպեսզի այն նպաստի երկրում ռասիզմն ու բռնությունն արմատախիլ անելուն։