«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մրջյունների փոխօգնություն

03/08/2022

Մրջյունները փրկում են միմյանց սարդոստայնից։
Հյուսիսային Ամերիկայի անապատներում և կիսաանապատներում ապրող Veromessor pergandei մրջյունները երբեմն ընկնում են ցանցի մեջ իրենց թափառումների ժամանակ: Մրջյունը, երբ հայտնվել է ցանցում, արձակում է տագնապային հոտի ազդանշան, որն արագորեն հասնում է մյուս մրջյուններին: Վազելով գալիս են, սարդոստայնից հանում են ընկերոջը (եթե սարդը դեռ չի հասել նրան) և տանում են բույն՝ մաքրելով սարդոստայնի թելերից։ Ավելին, ըստ The American Naturalist-ի հոդվածի, մրջյուններն այնուհետև միասին ոչնչացնում են ցանցը և  նրանցից դա պահանջում է 30 րոպեից մինչև երկու ժամ:
Թվում է, թե ինչու է մտածում մրջյունների մեծ ընտանիքը մեկ մրջյունի մասին: Այնուամենայնիվ, ըստ հոդվածի հեղինակների, մեկ անհատի ճակատագրի հանդեպ նման վերաբերմուքը օգնում է ողջ գաղութին գոյատևել. շուրջը կարող են լինել շատ սարդոստայններ, և եթե ամեն օր կորցնեն որևէ մեկին, կարող են մնալ առանց աշխատողների:

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am