«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բելառուսի ռազմական օդակայանում ենթադրաբար ԱԹՍ-ի հարվածից վնասվել է ռուսական հետախուզական ինքնաթիռը

27/02/2023

Մինսկից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մաչուլիշչիի ռազմական օդակայանում տեղի են ունեցել պայթյուններ:

Ըստ «Ազատության» ռուսական ծառայության, վնասվել է А-50 տեսակի ռադարների հայտնաբերման հետախուզական ռուսական օդանավը: Ենթադրվում է, որ օդակայանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման:

Ռուսաստանն ունի այդ կարգի 9 օդանավ, դրանք կիրառվում են Ուկրաինայում թիրախների ուղղությամբ արձակվող հրթիռների հետագիծը ճշգրտելու համար։

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, թե «Մաչուլիշչիում ոչ մի լուրջ բան չի պատահել»:

Ռուսաստանը և Ուկրաինան չեն մեկնաբանել օդակայանի փետրվարի 26-ի միջադեպը: