«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանի դեմ ապացույցներ են փնտրում

«Օրերս քննչական է կանչվել նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի վարորդը` ցուցմունք տալու, որ ինքը չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում: «Նկարներ» կան, որ խմբակցության «մեքենայի ղեկին» Դավիթ Խաժակյանն է:Հիշենք․ քրեական հետախուզության բաժին է կանչվել նաև ԲՀԿ պատգամավոր, ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի վարորդը։ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովին տրված մեքենայի վարորդին ինչո՞ւ են կանչել՝ հարցրինք ԲՀԿ աղբյուրին։

«Աստված գիտի, այս պահին բոլորս լոկացիայի տակ ենք, ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, մեր տեղեկություններով, Նիկոլն ասել է` Նառային թող չթվա, թե ինքը թույն քաղաքական գործիչ է, ես կապացուցեմ, որ ինքը թիմի մյուս քրեականներից` Գագոյից, մյուսներից, ոչ մի բանով չի տարբերվում ընտրակեղծիքների հարցում, ու հիմա համայնք առ համայնք պեղում են, թե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նա ում ինչ է խոստացել, ում ինչ է տվել։

Հարցաքննության են կանչել անգամ ռեժիսոր Վահագնին, որը քարոզարշավի ժամանակ Նաիրայի թիմում է եղել, ու հարցրել են` հնարավո՞ր է ընտրարշավի ժամանակ քեզ փող է տվել, ու դու պլակատ ես բռնել։ Ասել է` մի հատ դեմքիս լավ նայեք՝ ես նմա՞ն եմ պլակատ բռնողի»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Աղբյուրը՝ Tert.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am