«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ ՊՆ-ն «ցինիկ սուտ» է անվանել Զելենսկիի հայտարարությունը`Ուման քաղաքին ռուսական ԶՈւ հարվածների մասին

30/03/2022

Գերճշգրիտ հրթիռներով,  Ստարոկոնստանտինովի և Խմելնիցկիի շրջաններում, ոչնչացվել են վառելիքի մեծ պահեստներ, որտեղից վառելիք էր մատակարարվում Դոնբասում գտնվող ուկրաինական զորքերի զրահատեխնիկայի համար։

Ռիվնեի շրջանի Տումեն գյուղի տարածքում՝ ուկրաինա-բելառուսական սահմանի մոտ, օդային մարտերի ժամանակ խոցվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-24 ինքնաթիռ։

 Օրվա ընթացքում հարվածներ են հասցվել Ուկրաինայի 64 ռազմական օբյեկտների։ Իզյումի, Նովա Կախովկայի, Դոնեցկի, Նիկոլաևի, Բերդյանսկի, Գորլովկայի, Լուգանսկի և Ռուբիժնեի շրջաններում ուկրաինական 10ԱԹՍ-ներ են խոցվել։

Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 124 ինքնաթիռ, 77 ուղղաթիռ, 214 ՀՕՊ համակարգ, 321 ԱԹՍ, 1752 տանկ, 184 ՀԿՌՀ (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ), 734 դաշտային հրետանի և ականանետ։

Ազգայնականներն օգտագործում են Ումանի սինագոգը ռազմական նպատակներով՝ հակամարտություն հրահրելու և Ռուսաստանի վրա հրեական կրոնական կազմակերպությունների վրա ճնշում գործադրելու համար: 

ՌԴ ՊՆ-ն «ցինիկ սուտ» է անվանել Զելենսկիի հայտարարությունը`Ուման քաղաքին ռուսական ԶՈւ հարվածների մասին, որտեղ «այցելում են տասնյակ հազարավոր ուխտավորներ Իսրայելից»։