
Իրանի ԶՈւ ԳՇ պետը դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
22/09/2022
«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք հանդուրժի փոփոխություններ տարածաշրջանի սահմաններում, և երկու երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով և երկխոսության ճանապարհով»,- ասել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին՝ ԻԻՀ բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և ռազմատիեզերական ուժերի զինվորական շքերթի իր ելույթում․
«Մենք չենք սանձազերծում հակամարտություններ և պատերազմներ, բայց չենք լռում, երբ դրանք սկսվում են: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանը զերծ լինի սպառնալիքներից և լի լինի բարեկամությամբ ու համագործակցությամբ Արևմտյան Ասիայում»: