Սինգապուր, Դանիա, Շվեյցարիա․ հայտնի են աշխատելու և բիզնես գործունեություն ծավալելու համար աշխարհի լավագույն երկրները

Շվեյցարիայի կառավարման զարգացման միջազգային ինստիտուտը (IMD) ներկայացրել է աշխատելու և բիզնես գործունեություն ծավալելու համար աշխարհի լավագույն երկրների ցուցակը, որում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սինգապուրը, գրում է cnbc.com կայքը։

Նշվում է, որ այս վարկանշային ցանկում Սինգապուրն անցած տարի նույնպես առաջին տեղում էր։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում է Դանիան, իսկ երրորդում՝ Շվեյցարիան։

Տասնյակում են՝• Նիդեռլանդները,
• Հոնկոնգը,
• Շվեդիան,
• Նորվեգիան,
• Կանադան,
• Արաբական Միացյալ Էմիրությունները,
• Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Նշվում է, որ Չինաստանը նախորդ տարվա 14-րդ հորիզոնականից իջել է 20, Լյուքսեմբուրգը հայտնվել է 14-րդ, Գերմանիան՝ 17-րդ, Մեծ Բրիտանիան` 19-րդ տեղում։ Ռուսաստանը զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը, ցուցակը եզրափակում է Վենեսուելան։

Վարկանշային ցանկում ներառված է 63 երկիր: Նշենք, որ Հայաստանը, հարևան Վրաստանը և Ադրբեջանը ցուցակում ներառված չեն։

Ցուցակը կազմելիս հեղինակները հաշվի են առել կառավարության արդյունավետությունը, տնտեսության վիճակը, ենթակառուցվածքները և բիզնեսի արդյունավետությունը: Օգտագործվել են վիճակագրական տեղական և միջազգային տվյալներ: Հեղինակները զրուցել են նաև տարբեր ընկերությունների ղեկավարների հետ:

Աղբյուրը` Armenpress

Կայքը` Generalnews.am