«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Գործադիրը հաստատեց ծանր հանցագործությունների դեպքում անձանց ԴՆԹ-ի արդյունքները ոստիկանությանը տրամադրելու կարգը

25/06/2020

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 25-ի նիստում հաստատեց «Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված եւ նույնականացված ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու կարգը»:

Որոշման հիմնավորման  մեջ նշվում է. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետի համաձայն` ոստիկանությունն իրավասու է կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր եւ առանձնապես ծանր, ինչպես նաեւ սեռական ազատության եւ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված եւ նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ:

Նախագծով սահմանվում են ԴՆԹ բնութագրերի հաշվառմանը եւ փոխանցմանը ներկայացվող պահանջները, նախատեսվում են ԴՆԹ բնութագրերն ոստիկանությանը տրամադրելու, դրանք ԴՆԹ  բազա մուտքագրելու ու համընկնման հարցի պարզման, ԴՆԹ բնութագրերի բազայից տեղեկությունների տրամադրման, ԴՆԹ բնութագրերի պահպանման եւ ոչնչացմանն  հետ կապված իրավակարգավորումներ, ինչպես նաեւ կանոնակարգվում են նշված գործընթացում շահագրգիռ պետական մարմինների փոխգործակցության հետ կապված որոշ հարցեր:

Նախագիծը նպատակ ունի կարգավորել ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները:

Նշված գործընթացի համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն պահանջվում, տեխնիկական միջոցների եւ սարքավորումների կարիք չկա, իսկ համապատասխան հաստիքներ  կհատկացվեն ընդհանուր օպտիմալացումից հետո: Արդեն իսկ ստեղծվել եւ փորձարկվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի հետ էլեկտրոնային պաշտպանված կապը, ինչպես նաեւ ոստիկանության police.am  հասցեում ստեղծվել է բավարար պաշտպանված էլեկտրոնային հասցե:

Նախագծի ընդունմամբ կապահովվի ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված հարաբերությունների կարգավորումը:

Աղբյուր` News.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am