«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռոբերտ Քոչարյանը վնասվածք է ստացել.

04/04/2022

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաք են հրավիրել ապրիլի 5-ին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է նրա վնասվածքի մասին ԶԼՄ–ներում տարածված լուրը։

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Քոչարյանը Ծաղկաձորում դահուկ քշելիս վնասվածք է ստացել։ Թերթը չէր բացառել, որ նա այդ պատճառով չի կարողանա մասնակցել ընդդիմության հանրահավաքին։

Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ նախագահը վնասվածքը ստացել է մեկ շաբաթ առաջ։

«Ոչ մի սենսացիոն բան չկա, ցանկացած մարդ, որ ակտիվ սպորտով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ վնասվածքներ է ստանում։ Նախագահ Քոչարյանն այժմ տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում։ Հանրահավաքին կմասնակցի նախագահը, թե ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից»,– ասել է Միկոյանը։

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներն  «Պաշտպանելով Արցախը պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաք են հրավիրել ապրիլի 5-ին։ Այն կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 6-ին Բրյուսել կատարելիք այցի նախօրեին։ Ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը։