«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բրյուս Ուիլիսը հիվանդության պատճառով վաճառել է 65 միլիոն դոլարի անշարժ գույք

02/04/2022

Բրյուս Ուիլիսը մի քանի տարի պատրաստվել է այն պահին, երբ իր առողջությունն անուղղելիորեն կվատթարանա։ Նրան հաջողվել է վաճառել իր մի քանի առանձնատներ և այլ անշարժ գույք՝ այդ ամենի դիմաց ստանալով մոտ 65 միլիոն դոլար, հայտնել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը Page Six-ին։

«Նա գիտեր, որ կգա ժամանակը, երբ առողջությունը կվատթարանա, և ինքն այլևս չի կարողանա վաստակել այնքան, որքան նախկինում էր։ Նա նաև գիտեր, որ մի օր իրեն պետք չեն գա իր բազմաթիվ առանձնատներն ու բնակարանները։ Որ մի օր ինքը կցանկանա ապահով ապրել իր ընտանիքի հետ՝ տեղից տեղ տեղափոխվելու փոխարեն»,- ասել է ինսայդերը:

Այժմ դերասանն իր ժամանակի մեծ մասն անցկացնելու է Լոս Անջելեսի իր տանը՝ կնոջ՝ Էմմա Հեմինգի և երկու դուստրերի հետ։ Ինչպես հայտնում է People-ը՝ վկայակոչելով աղբյուրին, Հեմինգը դիմել է մի քանի մասնագետների՝ ամուսնուն օգնելու ակնկալիքով, և նրա անվտանգության համար օգնական է վարձել։

«Բայց նա շարունակում է հոգ տանել նրա մասին։ Բրյուսը Էմմայից մեծ է, ուստի նրանք երկուսն էլ գիտեին, որ նա կսկսի հանձնվել մինչ նա: Այնուամենայնիվ, նրա ախտորոշումը ցնցեց նրան»,- նշել է աղբյուրը: