Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ․ ՀՀ ՊՆ
20/09/2022
Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան: