«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ադրբեջանցի կինը ցանկացել է անցնել հայկական կողմ՝ իր հայրենիքում տիրող անարդարության պատճառով

31/01/2022

Ադրբեջանի տարեց քաղաքացին, չդիմանալով իր երկրում տիրող անարդարությանը, փորձել է հատել Հայաստանի սահմանը, infoteka24-ի փոխանցմամբ` հայտնում է talysh24news.-ը։

Կինը նշել է, որ իրեն կողոպտել են 2020 թվականին և դժգոհել է իր վիճակի ու վշտի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքից։ Նա նշել է, որ հանդիպել է թաղապետարանի ներկայացուցչի հետ, ով իր բողոքներին պատասխանել է.

«Դուրս եկ իմ աշխատասենյակից, ի՞նչ ես ուզում։ Մենք կգանք  ու կվերցնենք մնացածը»։

Ադրբեջանուհին նշել է, որ եթե իր երկրում նման վերաբերմունք են ցուցաբերում իր նկատմամբ, ապա պատրաստ է անցնել հայկական կողմ։