«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այրվածքներ ստացած 3 զինծառայողների մոտ դրական դինամիկա կա. նրանցից մեկը կարող է պալատ տեղափոխվել

23/01/2023

Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների մոտ դրական դինամիկա կա։ Այս մասին Generalnews.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

«Դրական դինամիկա է առկա ծանր վիճակով երկու զինծառայողների մոտ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են։ Կայուն միջին ծանր վիճակով զինծառայողի մոտ, որը պառկած է այրվածքային բաժանմունքի պալատում, նույնպես դրական դինամիկա է առկա։Հնարավոր է՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներից մեկը տեղափոխվի պալատ»,- հավելեց Խաչատրյանը։