«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում

11/03/2022

«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ»,-«Փաստինֆո»ին հայտնել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը՝ Հակոբյանը նշել է․ «Թիրախավորելով տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հեռացնել ռուսական զորամիավորումն այնտեղից, որպես նպատակ հետապնդելով Արցախի վերջնական հայաթափումը»։

Հարցին՝ ՀՀ և Արցախի սահմաններին սպասվելիք առաջիկա ռազմական գործողություններին պաշտոնապես կմիանա նաև թուրքակա՞ն կողմը՝ իր կանոնավոր բանակով, Մովսես Հակոբյանն ասել է, որ կանխագուշակում չի անի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։