Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային․ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Մարտա Ռոսիկը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին և կոչ արել, որպեսզի այն արձագանքի Ադրբեջանի ագրեսիային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այս օրերին բռնության աճի պայմաններում իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետության գործընկերներին: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքի»,- գրել է Մարտա Ռոսիկը։

Աղբյուր` lragir.am